ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որը մասնակցում է Երևանում անցկացվող Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստին, տրամադրվել է ARM 007 համարանիշներով ավտոմեքենա:
Ինչպես տեղեկացնում է life.ru-ն, ՌԴ նախագահը նախընտրել է տեղաշարժվել մոսկովյան պետհամարանիշով իր Aurus մեքենայով, իսկ ARM 007-ով տեղաշարժվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Հիշեցնենք, որ Երևանում ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը, որի օրակարգում ընդգրկած է 3 հարց:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որպես ԵԱՏՄ-ում նախագահող և հյուրընկալող երկրի ղեկավար, ողջունել է Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստի մասնակիցներին՝ ուրախություն հայտնելով Երևանում դրա անցկացման կապակցությամբ: