Հոկտեմբերի 1-ին, ժամը 21.40-ին, խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում, ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները կատարել են խուզարկություն Արթիկ քաղաքի Շահումյան փողոցում գործող հանդիսությունների սրահում:
Տնօրենի աշխատասենյակի չհրկիզվող պահարանից հայտնաբերվել են «ՍԱՅԳԱ-12C» տիպի ծալովի խզակոթով որսորդական հրացան, փամփշտատուփ ու 15 փամփուշտ, նաև 9 մմ տրամաչափի չորս փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն: