ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հոկտեմբերի 3-ին, ժամը 13:28-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի մոտակա սարում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի մոտակա սարում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:49-ին, մարվել՝ 15:00-ին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ և 5 ծառի կոճղ, ջերմահարվել` 5 ծառ: