Հոկտեմբերի 15-ին, ժամը 17-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայության վաշտի ոստիկանները մեկնման սրահի հաշվառման սեղանների մոտից, վիճաբանություն կատարելու կասկածանքով եւ հայհոյանքներ տալու համար, բերման են ենթարկել 25-ամյա հաշվառողին եւ 46-ամյա մի երեւանցու:
Ոստիկանությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում գծային բաժին է հրավիրվել նաեւ երեւանցի 25-ամյա մեկ այլ երիտասարդ: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ նշված վայրում վիճաբանել է հաշվառողի հետ, որը բռունցքով հարվածել է իր դեմքին՝ պատճառելով վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: