Փարիզի հյուսիսում հարձակում է կատարվել Սամուել-Մուրադյան հայկական վարժարանի վրա։
«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում այս մասին տեղեկացրել է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը` դատապարտելով այդ արարքը:
«Լրջորեն մտահոգված ենք Սևրի հայկական Մուրադյան վարժարանի դեմ իրականացվող վանդալիզմի կրկնվող դրսևորումներով։ Այս գործողությունները չպետք է մնան անպատիժ», - գրել է Տոլմաջյանը։
Հոկտեմբերի 20-ին ՀՀ դեսպանությունը տեղեկացրել էր նաև, որ հարձակում է կատարվել Nouvelles d'Arménie-ի գրասենյակի վրա:
Դեսպանը խստորեն դատապարտել էր նաև այդ վանդալիզմը և ասել, որ դա լուրջ ոտնձգություն է խոսքի ազատության և հանրապետական արժեքների նկատմամբ։