Ուկրաինայում գործող հայկական եկեղեցիներում կատարվել է կիրակնօրյա պատարագ ի հիշատակ Գյումրիում հունվարի 12-ին դաժանորեն սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անալիտիկա»-ն, Կիեւում պատարագը կատարել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի հոգեւոր հովիվ Տեր Հովհաննես Շահնազարյանը: Հիշատակի արարողությանը մասնակցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ:

 

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ:

 

Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Պերմյակովը խոստովանել է մեղքը: