ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի այդ հայտարարությանը հաջորդել է իր հրաժարականի դիմումը, իսկ վարչապետի հետ խոսակցություն չի եղել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով նրան, որ Հովհաննես Քոչարյանը ազատման դիմում է ներկայացրել այն բանից հետո, երբ դրանից մեկ օր առաջ հայտարարել էր, որ համաձայն չէ, որ ոստիկանական համակարգը ղեկավարի քաղաքացիական անձ:

«Հույս ունեմ, որ ինձ չեք խնդրում մեկնաբանել պարոն Քոչարյանի ասածը.

Այդ հայտարարությունից հետո ինքը գրել է դիմում, խնդրել է իրեն ազատել աշխատանքից ինչը եւ արվել է»,-ասաց Կարապետյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը, որը հնարավորություն է տալիս, որ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը ղեկավարեն քաղաքացիական անձինք: