Պահանջում ենք բացել կառավարական ամառանոցի դարպասը և բյուջեից միլիոններ «չմսխել» 2 ընտանիք պահելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը՝ անդրադառնալով կառավարական առանձնատներում բնակվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ընտանիքներին։
«Եթե եկել էիք փոփոխություն արձանագրելու և փողոցում չէիք ապրում, ունեիք բնակարաններ, պետք է ապրեիք ձեր բնակարաններում։ Շուրջ 387 մլն դրամը մենք տալիս ենք նրա համար, որ Նիկոլ Փաշինյանենք ապրեն կառավարական առանձնատանը։ Իսկ ի՞նչ են անում նրանք քաղաքացու կյանքը բարելավելու համար։ Ես, որպես Երևանի բնակիչ, որևէ քայլ չեմ արձանագրել։ Կառավարության գաղտնի և թաքուն որոշմամբ՝ կառավարությունը որոշեց 2 մլն դոլար էլ պետք է հատկացնեն այն առանձնատան վերանորոգմանը, որտեղ նախկինում բնակվել էր Սերժ Սարգսյանը, որպեսզի պարոն Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի ընտանիքը տեղափոխվի այդտեղ։ Այս գումարներին գումարած անընդհատ ավելացող պարգևավճարները ահռելի թիվ է ստացվում։ Եթե Հայաստանում իրոք փոփոխություն էր եղել, այս գումարները պետք է ուղղեին որևէ արտադրություն հիմնելուն, գործարան բացելուն, կենսաթոշակներին, ոչ թե 10 %-ով բարձրացմանը, այլ 30-40%-ով և այլնի»,- ասաց նա։