«Իրավունք» թերթը գրում է.
Ինքնասպան եղած Հարություն Ղարագյոզյանի ընտանիքը որոշել է մինչեւ քառասունքը լռել ու չբացել փակագծերը՝ ողբերգություններով ավարտված հայտնի հանդիպման հետ կապված:
Բայց, ինչպես տեղեկացրեց մեր աղբյուրը, Ղարագյոզյանների ընտանիքը ամեն բան անելու է, որպեսզի, այսպես ասած, մաքրի նախկին պատգամավորի անվան հետ կապված լուրերը:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, այս պահին թե Յուվեցի Կարոյի, եւ թե Ղարագյոզյանների ընտանիքները սպասում են քառասունքը դուրս գա, նոր հետո, ինչպես աղբյուրն է նշում. «Յուրաքանչյուրը իր ճիշտը կասի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: