ԼՈւՐԵՐ.com-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի՝ «Յուվեցի Կարոյի» սպանության պատճառը եղել է գույքային վեճը:Բանն այն է, որ վեճը հարթելու համար «Յուվեցի Կարոն» և «Կարամելի Հարութ» անունով հայտնի ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը հանդիպել են, որին ներկա է եղել նաև երրորդ կողմ՝ ըստ երևույթին վեճը հարթելու համար:
Սակայն վարկած կա, որ «Յուվեցի Կարոյին» հացի սեղանի շուրջ հրազենային վնասվածք է հասցրել հենց «Կարամելի Հարութը»:
«Այգի» ռեստորանային համալիրից՝ հրազենային վնասվածքով «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Սարգիս Ավագյանը, որը «Յուվեցի Կարոյի» մտերիմն էր, ում հետ միասին եղել են հացատանը:
Նշենք՝ դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ և ատրճանակ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը։ Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։