ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ բողոքի ակցիա իրականացնողները երթով շարժվեցին ԿԳՆ շենք: Շենքի առաջ երթի մասնակիցներին դիմավորեց ոստիկանական պատը, մասնակիցներին թույլ չտրվեց մտնել շենքի տարածք:

Երթը գլխավորողներ ՀՅԴ երիտասարդական միության անդամները հայտարարեցին անժամկետ նստացույց ԿԳՆ շենքի առաջ: Հիցնենք, որ վաղ առավոտից ընթացող բողոքի ակցիայով ԵՊՀ մի շարք ուսանողներն ու ՀՅԴ երիտասարդական միության անդամները պահանջում են ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:


Կառավարության կողմից որևէ արձագանք դեռևս չկա: