ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողները երթով շարժվում են դեպի նախարարության շենք, որտեղ կմիանան այնտեղ նստացույց իրականացնողներին:
Մինչ այդ ակցիայի մասնակիցները կանգ են առնում ճանապարհին գտնվող բուհերի, համալսարանների, ինտիտուտների մոտ՝ կոչ անելով միանալ իրենց ակցիային: Նրանք պարբերաբար կրկնում էին, որ իրենց շարժումը ապակուսակցական է և որևէ մեկի կողմից չի ուղղորդվում, խնդիրը՝ հայի ինքնությունն է: