Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնել է շենքի գիշերային լուսավորումն ավերիչ հրդեհից ութ ամիս անց: Այդ մասին հայտնել Է BFMTV հեռուստաալիքը:
Սկսած նոյեմբերի 21-ից՝ Նոտր Դամն, ինչպես և Փարիզի մյուս ճարտարապետական հուշարձանները, կմիացնի գիշերային լուսավորումը մթնշաղի սկսվելուց և մինչև գիշերվա ժամը մեկը:
Փարիզի Աստվածամոր տաճարում պատմության մեջ խոշորագույն հրդեհը տեղի Է ունեցել ապրիլի 15-ին: Ինչպես հայտնել են հրշեջները, Նոտր Դամի կառուցվածքը և արվեստի գլխավոր ստեղծագործությունները, տաճարում պահվող մասունքները, փրկվել են: Փարիզի դատախազությունը բացառում Է բռնկման քրեական վարկածը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է հինգ տարում Նոտր Դամը վերականգնելու՝ հավակնոտ ծրագրի մասին, թեև շատ փորձագետներ ասում են, թե վերակառուման համար 10-15 տարի կպահանջվի: