Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում տղամարդու դի կա, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ոստիկանները նշված վայրում՝ դաշտի մեջ, հայտնաբերել են 55-60 տարեկան տղամարդու դի՝ դեմքն ամբողջովին բզկտված:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ տղամարդու մահան պատճառը հանկարծամահությունն է եղել: Փաստի առթիվ Նաիրիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: