Ռոստովում բնակվող խոհարար Սերգեյ Ցունիկը նիհարել է գրեթե երկու անգամ: Դրան դրդել է գիշերայի մղձավանջը՝ գրում է Ridus-ը։
Ռուսաստանցին կշռում էր 171 կգ: Ըստ նրա՝ մանկուց լավ սնվում է: Վեց տարեկան հասակում տղան հիվանդացել է դեղնախտով, և բժիշկը նրան հորմոնային դեղեր է նշանակել: Արդեն յոթերորդ դասարանում Սերգեյի քաշը հարյուր կիլոգրամ էր:
Երիտասարդը մի քանի անգամ փորձել է նիհարել: Նա դիետաներ է պահել, ասեղնաբուժությամբ է զբաղվել, յոգայով է պարապել, բայց կիլոգրամները միայն ավելացել են: Իրավիճակը սրվել է, երբ տղան սկսել է աշխատել որպես խոհարար։ Նա սկսել է դժվարությամբ քայլել։
Մղձավանջային երազը պատճառ է դառնում, որ տղան նիհարելու կտրուկ որոշում կայացնի։ Նա երազում տեսնում է, որ մահացել է, և նրա մարմինը չեն կարողանում հարազատները իջեցնել աստիճաններով։ Արթնանալով՝ կտրուկ որոշում է ամեն գնով նիհարել։ Սկզբում նա ստամոքսի փոքրացման վիրահատություն է անում, հետո հրաժարվում դժվար մարսվող սննդից։ Արդյունքում նիհարել է 87 կգ։