ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2019թ․ հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 46․8 մլրդ դրամ՝ հարկի գումար:
Այս մասին ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:
«Ընդհանուր առմամբ իրավական գործառույթ իրականացնող ստորաբաժանումների կողմից 2019թ․ հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 46․8 մլրդ դրամ, նախորդ տարվա 24.5 մլրդ դրամ գումարի դիմաց»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա նշեց՝ 46.8 մլրդ դրամի մեջ մեծ մասը բաժին է ընկնում բռնագանձման աշխատանքների արդյունքում վերականգնված գումարին: Չվճարած հարկային պարտավորությունների գանձման վերաբերյալ այս տարվա 11 ամիսներին իրավաբանական վարչության կողմից կայացվել է 26․108 որոշում՝ 55․5 մլրդ դրամ գումարի մասով, արդյունքում պետական բյուջե է վերականգնվել 37 մլրդ դրամ գումար: 2018 թ. կայացվել է 5 382 որոշում՝ 17.2 մլրդ դրամ գումարի մասով, վերականգնվել է 13.2 մլրդ դրամը։
«Աշխատանքների ծավալի ընդլայնում է եղել, որի արդյունքում բռնագանձված գումարի չափը մեծացել է»,- մեկնաբանեց Հովհաննիսյանը:
Իսկ պարտավորությունների գեներացումը նա ավելի շատ կապեց տնտեսական ակտիվության հետ: