Ավստրալիայում դիտավորյալ հրդեհումներ իրականացնելու փաստով 24 հոգու մեղադրանք է առաջադրվել: Այդ մասին ասել է Նոր Հարավային Ուելսի ոստիկանությունը: Նոյեմբերից սկսած՝ ոստիկանությունը մոտ 180 մարդու նկատմամբ օրինական միջոցներ է կիրառել, որից 40-ը՝ անչափահասներ: Երկրում շարունակվող աննախադեպ հրդեհների հետևանքով արդեն 24 մարդ է մահացել:
Կրակի ազդեցությունը զգալի է գրեթե բոլոր նահանգներում, սակայն երեք նահանգ առավելապես տուժել է: Որոշ տեղերում հրդեհի օջախներ են միացել իրար, որից վտանգն առավել մեծ է: Վերջին տվյալների համաձայն՝ Ավստրալիայում հրդեհների հետևանքով սատկել է ավելի քան մեկ միլիարդ կենդանի՝ կոալաներ, կենգուրուներ և այլ կենդանատեսակներ: Փրկված կենդանիները խնամքի կարիք ունեն: