ՀՀԿ-ն այսօրվա իր Գործադիր մարմնի հերթական նիստի ընթացքում կանդրադառնա ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
Նիստը տեղի կունենա այսօր՝ 18.30-ին, ՀՀԿ գրասենյակում՝ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:
«Նիստը նշանակված է եղել, դեռ, մեկ շաբաթ առաջ, և ամենևին պայմանավորված չէ այսօրվա դեպքով, սակայն քանի որ եղել է դեպքը, պետք է քննարկենք»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: