Արցախում ժամկետային զինծառայող է մահացել: Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ ժամկետային զինծառայողը մահացու հրազենային վիրավորումը ստացել է հրաձգարանում: Նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Մահացած զինծառայողը Արմավիրի մարզից էր: