Գերմանական հատուկ օդանավը, որ կորոնավիրուսով վարակված չինական Ուհանից տեղափոխելիս է եղել Գերմանիայի և այլ երկրների քաղաքացիների, Մոսկվայում միջանկյալ վայրէջքի թույլտվություն չի ստացել: Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ-Կարրենբաուերը:
Airbus A310-ում ավելի քան 120 ուղևոր է եղել: Նախապես ծրագրված է եղել, որ այն վայրէջք պիտի կատարի Մոսկվայում՝ վերալիցքավորվելու համար և նախապես թույլտվություն է ստացել: Սակայն ավելի ուշ գերմանական օդանավին մերժել են վայրէջքի թույլտվությունը՝ գետնին տարողունակության պակասի պատճառով, ինչից հետո այն վերաուղարկվել է Հելսինկի:
Գերմանական հատուկ ծառայությունները Ռուսաստանի գործողությունները համարում են անբարեխիղճ քայլ, իսկ մերժման պատճառը՝ հորինված:
Ավելի ուշ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Ֆրանկֆուրտում: Բոլոր ուղևորները տեղափոխվել են կարանտին, որտեղ կմնան 2 շաբաթ: