ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի ապաստանը թափուր աշխատատեղ է բացել կամավորների համար, որոնք կօգնեն խոճկորներին «սոցիալականացման հարցում», հայտնում է The Mirror-ը:
Աշխատողի պարտականությունները ներառում են կենդանիների հետ գրկախառնվելը, նրանց քորելը և թխվածքաբլիթներով կերակրելը: Ապաստանի տերերը կարծում են, որ դա կօգնի խոճկորներին ընտելանալ մարդկանց և ավելի հեշտ հարմարվել նոր տերերին:
Այժմ ֆերմայում ապրում է մոտ 100 խոզ, ինչպես նաև շատ այլ կենդանիներ: Ապաստանի տերերը նշել են, որ եթե ցանցի օգտատերերը ցանկանում են օգնել ընտանի կենդանիներին, բայց խոզուկների հետ գրկախառնվելու հնարավորություն չունեն, ապա կարող են օգնել նվիրատվություններով կամ ինչ-որ բան գնել կենդանիների համար: