![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/220671.png&w=300&h=200&mt=1580837904)
Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի 14-ամյա բնակչուհին որոշել է օգուտ քաղել իր հայտնիությունից:
Ժելեզնոգորսկ քաղաքի բժիշկները պարզել են, որ 7-րդ դասարանի աշակերտուհին հղի է: Պարզվել է նաև, որ երեխայի հայրը 4-րդ դասարանի աշակերտ է: Դրանից հետո անչափահաս ծնողները մասնակցել են հեռուստատեսությամբ հեռարձակվող թոք շոուի և հայտնիություն ձեռք բերել:
Այժմ 14-ամյա աղջիկը դարձել է Ինստագրամի աստղ: Ապագա մայրիկն իր միկրոբլոգում արդեն ունի 70 հազար հետևորդ, որոնք վաստակել է մեկ շաբաթում:
Դաշան 11 շաբաթական հղի է, բայց նրա կյանքում դեռ ամեն ինչ նույնն է. գնում է դասի, լսում է ռեպ, սելֆիներ անում և խաղում ընկերների հետ:
Նշվում է, որ աղջկա ծնողները տեղյակ են հղիության մասին և նրանք որոշել են չընդհատել:
![](https://lurer.com/disc/04-02-20/5b4486edf1b3cc49fb69631875f911a1.jpg)