Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2019 թ.-ի դեկտեմբերի 19-ին դիմել էր պետական կառավարման և տեղական ինքնակառավարման 26 մարմինների՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ այն մասին, թե քանի գնման մրցույթ են իրականացրել 2019 թվականի ընթացքում, նշել՝ 2019 թվականի գնումներից քանիսն են իրականացվել մեկ անձից և տրամադրել պաշտոնական կայքի այն ենթաէջի հղումը, որտեղ հրապարակված են 2019 թվականին կատարած բոլոր գնումների պայմանագրերը:
 
Ըստ 26 գերատեսչությունների տրամադրած պատասխաններում ներկայացված տվյալների՝ ամենից շատ գնման ընթացակարգ իրականացրել է Երևանի քաղաքապետարանը՝ 1149 մրցույթ, իսկ մեկ անձից գնումներ իրականացնելու առաջատարը Արտաքին գործերի նախարարությունն է՝ 460 գնման գործընթաց:
 
Վարչապետի աշխատակազմը 2019 թվականի ընթացքում իրականացրել է 53 գնման մրցույթ և 163 գնում մեկ անձից . իսկ օրինակ Էկոնոմիկայի նախարարությունը 2019 թվականի ընթացքում իրականացրել է 42 պետական գնման մրցույթ և 84 գնում մեկ անձից :
 
Որոշ գերատեսչությունների դեպքում այդ թվերը գրեթե հավասար են, օրինակ, Արտաքին գործերի նախարարությունը մեկ անձից է իրականացրել 471 գնման գործընթացներից 460-ը. իսկ Առողջապահության նախարարությունը 2019 թվականի ընթացքում իրականացրել է 48 պետական գնման մրցույթ, իսկ մեկ անձից գնումների թիվը գրեթե նույնն է՝ 44:
 
Իսկ ինչ են գնել գերատեսչությունները 2019-ին և ամենակարևորը՝ ումից: ԱԺ-ն, օրինակ, շուրջ 857,960 դրամի արտահագուստ և կոշիկներ է գնել «Էլամոդա» ՍՊԸ-ից: Այս ընկերությունը հիմնադրվել է 2014թ. աշնանը: Միակ բաժնետերը երևանաբնակ Էլբեկ Հովսեփյանն է:
 
Հետաքրքիր դրվագ կարելի է առանձնացնել վարչապետի աշխատակազմի գնումների գործընթացից. մասնավորաբար՝ աշխատակազմը 2 250 000 դրամի ոչ բնակելի անշարժ գույքի վարձակալության պայմանագրեր է կնքել «Սանի Լենդ» ՍՊԸ–ի հետ, նույն չափով պայմանագիր է կնքվել նաև քաղաքացի Կարեն Հովհաննիսյանի հետ:
Աշխատակազմը 8 137 500 դրամի չափով պայմանագիր է կնքել «Ալեքսանդր Մհերյան» ԱՁ-ի հետ՝ «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների կազմակերպման և սպասարկման համար, նույն տոնակատարության շրջանակներում մշակութային միջոցառումների կազմակերպման և սպասարկման ծառայությունների դիմաց 8 197 500 դրամի պայմանագիր է վավերացվել «Արտյոմ Զաքարյան» ԱՁ-ի հետ:
 
ՀՀ հաշվեքննիչ պալատը 1,344,510 ՀՀ դրամի տնտեսական ապրանք է գնել էկոմիկս ՍՊԸ-ից:ՍՊԸ սեփականատերերը ըստ պետական ռեգիստրի հետևյալ անձինք են:
 
ՀՀ հաշվեքննիչ պալատը նաև 22,068,000 ՀՀ դրամի ոչ բնակելի անշարժ գույքի վարձակալություն է իրականացրել Վարդանանց Բիզնես Կենտրոն ՍՊԸ-ից
 
 
Պետք է փաստել, որ վերաքննիչ պալատի և այս ՍՊԻ միջև կապը բավական ամուր է: Այդ մասին են վկայում ՍՊԸ շահած տենդերները:
Ուշադրության արժանի է Պետական պահպանության ծառայության կողմից 352 555 դրամի դեղորայքի գնման պայմանագիրը, որը կնքվել է «Ֆետիդա Ֆարմ» ՍՊԸ-ի հետ:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 823,400 ՀՀ դրամի գրասենյակային նյութեր է ձեռք բերել նախկին պատգամավոր Հակոբ Բեգլարյանին պատկանող «Կարանդաշ» ՍՊԸ-ից: