Իսպանիայի դեղատներում բժշկական դիմակների պահանջարկն 8 հազար տոկոսով մեծացել է նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության տարածման պատճառով երկյուղների ֆոնին: Այդ մասին հայտնել է Դեղագործական բաշխորդների ֆեդերացիայի նախագահ Էլադիո Գոնսալես Մինիորը:

 

«Այժմ դեղատներում օրական պահանջում են 80 հազար միավոր»,- մեջբերում է անում նրա խոսքից "La Vanguardia" թերթը: Նման իրավիճակ է նաեւ ձեռքերի ախտահանող միջոցների հարցում, որոնք նույնպես ավելի ու ավելի հազվադեպ կարելի է գտնել դեղատներում: «Մեկ ամսում ձեռքերի այնքան գել են պահանջել, որքան սովորաբար պահանջում են մեկ տարվա ընթացքում»,- հավելել է Գոնսալես Մինիորը:

Ավելի վաղ Իսպանիայի առողջապահության նախարարությունում պարզաբանել են, որ անհրաժեշտուկթյուն չկա, որ պիրենեյան թագավորության առողջ հպատակները բժշկական դիմակներ կրեն: Գերատեսչությունում ճշտել են, որ այդ աժիոտաժը կարող հանգեցնել այն բանին, որ նրանք, ովքեր իրոք դիմակների կարիք ունեն, օրինակ, հիվանդացած մարդիկ կամ բժիշկները, կարող են զրկվել դրանք ձեռք բերելու հնարավորությունից:

 

Իսպանիայում մինչեւ այս պահը հայտնաբերվել է նո