«Սլավմեդ» բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել։ Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ․com—ի հետ զրույցում հաստատեցին «Սլավմեդ» բժշկական կենտրոնից։
Մեզ ահազանգած քաղաքացին տեղեկացրել է, որ երեկ՝ մարտի 8-ին, ժամը 13:30-ի սահմաններում բժիշկները ծննդաբերության ժամանակ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ 24-ամյա Գայանե Մագդեսյանին հայտնել են, որ պտուղը մահացած է:
Գայանե Մագդեսյանը եղել է 36 շաբաթական հղիության մեջ։ Ծննդկանի հարազատները պտղի մահացության մեջ մեղադրում են բժշկին:
ԼՈՒՐԵՐ․com-ը փորձեց դեպքի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ նաև «Սլավմեդ» ԲԿ-ից, սակայն մեր հեռախոսազանգին պատասխանած աշխատակիցը փոխանցեց, որ բաժնի վարիչը տեղում չէ, ուստի՝ չի կարող պատասխանել մեր հարցերին։