Մոսկվայի երկրամասի Իվանովո քաղաքի «Խաշ» ռեստորանի մոտ տեղի ունեցած հրաձգության արդյունքում հայ է վիրավորվել: Խոսքը մասնավորապես վերաբերում է դատական կարգադրիչ Լազար Գրիգորյանին: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն:

 

38-ամյա Գրիգորյանն ընկերների հետ ռեստորանում ժամանակ անցկացնելիս է եղել, երբ հարևան սեղանի շուրջ գտնվողները որոշել են տրավմատիկ ատրճանակով խաղալ: Գրիգորյանն ընկերների հետ նկատողություն է արել նրանց, ինչի համար հարձակման է ենթարկվել:

Կասկածյալները ձերբակալված են: