ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ Երևանի պոլիկլինիկաների տնօրեններն այս պահին քաղաքապետարանում մասնակցում են ժողովի: Քննարկվում է պոլիկլինիկաների աշխատանքի մանրամասները՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված:
Հիշեցնենք, որ ավելի ուշ մամուլում տեղեկություններ կային, որ պոլիկնիկաներում հերթեր են գոյացել, քանի որ բնակչության շրջանում խուճապ և անհանգստություն կա:
Նշենք, որ քիչ առաջ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է ևս երկուսով՝ դառնալով 8: