Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի մոտ անվտանգության հարցերով արտակարգ ժողով է հրավիրվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը:
Ժողովին ներկա են եղել զինված ուժերի գլխավոր շտապի պետ Նեջդեթ Օզելը, փոխվարչապետ Բյուլենթ Արընչը, ներքին գործերի նախարար Էֆքան Ալան, պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, ցամաքային ուժերի հրամանատար Հուլուսի Աքարը և Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը:
Ժողովի քննարկման հիմնական թեման է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կազմակերպության դեմ պայքարը: