Չեխիայում ՀՀ դեսպանությունը իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ մարտի 14-ին' ժ. 00:00-ից Չեխիայի կառավարության կողմից սահմանվել է երկիր մուտք գործելու և երկիրը լքելու համար հատուկ կարգ և սահմանափակումներ։
«Մարտի 14-ին ժ. 00:00-ից մարտի 16-ը ժ 00։00–ը ճանապարհորդության սահմանափակումները կվերաբերեն բարձր էպիդեմիկ ռիսկային երկրներին, իսկ մարտի 16-ին ժ 00։00-ից՝ սահմանափակումները կտարածվեն նաև ոչ-ռիսկային երկրների վրա։ Այսպիսով՝
• Մարտի 14-ին ժ. 00:00-ից մարտի 16-ը ժ. 00։00–ը.
– գործում է բարձր էպիդեմիկ ռիսկային երկրներից օտարերկրյացիների՝ Չեխիա մուտքի արգելք՝ բացառությամբ Չեխիայում 90 և ավելի օրվա ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյացիների. արգելքը չի տարածվում այն դեպքերի վրա, որտեղ օտարերկրյացիների մուտքը բխում է Չեխիայի շահերից
– Չեխիայի դեսպանություններում կասեցվում են մուտքի արտոնագրերի և ժամանակավոր ու մշտական կացության կարգավիճակի դիմումների ընդունումը. արգելքը չի տարածվում այն դեպքերի վրա, որտեղ օտարերկրյացիների՝ Չեխիայում գտնվելը բխում է Չեխիայի շահերից։
– առկախվում են բոլոր կարճաժամկետ մուտքի արտոնագրերի ընթացիկ դիմումները. արգելքը չի տարածվում այն դեպքերի վրա, որտեղ օտարերկրյացիների՝ Չեխիայում գտնվելը բխում է Չեխիայի շահերից
-առկախվում են Չեխիայի դեսպանություններում 90 և ավելի օրվա ժամանակավոր կացության բոլոր ընթացիկ դիմումները
– Չեխիայի քաղաքացիներին և Չեխիայում 90 և ավելի օրվա ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցողներին արգելվում է ճանապարհորդել բարձր էպիդեմիկ ռիսկային երկրներ. արգելքը չի գործում, եթե առկա է կիրառված միջոցից ազատում
Այն օտարերկրյացիները, ովքեր երկրում արտակարգ դրության հայտարարման պահից գտնվում են Չեխիայում իրենց 90 և ավելի օրվա ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակի հիման վրա, իրավասու են մնալ երկրում արտակարգ դրության սահմանված ողջ ժամկետում։
• Սկսած մարտի 16-ին ժ 00։00-ից Չեխիայի քաղաքացիներին և Չեխիայում 90 և ավելի օրվա ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցողներին արգելվում է լքել երկիրը, իսկ օտարերկրացիներին, բացառությամբ Չեխիայում 90 և ավելի օրվա ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցողներին՝ արտակարգ դրության սահմանված 30 օրերի ընթացքում մուտք գործել Չեխիա (բացառություններին ծանոթացեք ստորև ներկայացվող հղմամբ)։
Սահմանված կարգին կարող եք ծանոթանալ կից ներկայացված նկարներում, իսկ առավել մանրամասներին՝ Չեխիայի ներքին գործերի նախարարության կայքէջի համապատասխան բաժնում՝ https://www.mvcr.cz/docDetail.aspx…»,- ասված է հաղորդագրության մեջ: