Իսպանիայում նոր կորոնավիրուսով վարակման առնվազն 8744 դեպք է գրանցվել երկրում վարակի տարածման սկսվելուց ի վեր: Այդ մասին մարտի 16-ին հայտնել է թագավորության առողջապահության նախարարությանն առընթեր առողջապահության բնագավառում համակարգման և արտակարգ իրավիճակների կենտրոնի տնօրեն Ֆեռնանդո Սիմոնը՝ տեղեկացնում է TASS-ը:
Նրա խոսքով՝ մահացել է 297 մարդ, ապաքինվել է 521 հոգի: Առավել մեծ թվով վարակվածներ են հայտնաբերվել Մադրիդի ինքնավար հանրակցությունում: «Այժմ Իսպանիայում կա վարակման 8744 դեպք»,-ասել է Սիմոնը: Կիրակի օրն առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր 7753 հիվանդացածի և 288 մահացածի մասին: