Նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:
WTI տեսակի նավթի ապրիլի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինն աճել է 4.40 տոկոսով՝ մինչև 26.33 դոլար մեկ բարելի դիմաց:
Brent ապրանքանիշի մայիսի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 3,30 տոկոսով՝ մինչև 29.41 դոլար՝ մեկ բարելի դիմաց: