Նավթի համաշխարհային գները հոկտեմբերի 6-ի սակարկությունների ընթացքում ընկնում են այն բանի վերաբերյալ հաղորդագրությունների ֆոնի վրա, թե ՕՊԷՔ-ը չի կրճատի արտադրությունը հավելուրդային առաջարկը նվազեցնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են սակարկությունների տվյալները:
Երեւանի ժամանակով ժամը 8.37-ի դրությամբ Հյուսիսային ծովի Brent Crude Oil մակնիշի նավթային խառնուրդի նոյեմբերյան ապառնագրերի գինն իջել Է 0,36 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 91,98 դոլար: WTI մակնիշի թեթեւ նավթի նոյեմբերյան ապառնագրերի արժեքն ընկել Է 0,08 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 89,67 դոլար:
Չնայած նավթի շուկայում պահանջարկի նկատմամբ առաջարկի գերազանցմանը, Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԷՔ), հավանաբար, չի կրճատի նավթի հանույթը մինչեւ նոյեմբերի 27-ին կայանալիք հանդիպումը, նշում Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իրադրությանը ծանոթ աղբյուրներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: