Նավթի համաշխարհային գները բարձրացել են, երբ Միջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԷԳ) նավթի համաշխարհային պահանջարկի ավելացման դրական կանխատեսումներ է արել, որը պայմանավորել է նաև Ղրիմում հանրաքվեի անցկացմամբ, որը կորոշի նրա՝ Ռուսաստանին միանալու հարցը։ Ինչպես հաղորդում է ռուսական «ՌԻԱ-Նովստի»-ն, Brent Crude Oil նավթախառնուրդի ապրիլյան ֆյուչերսների գինը աճել է 1,18 դոլարով՝ հասնելով մեկ բարելի համար 108,57 դոլարի։ WTI տեսակի թեթև նավթի ապրիլյան ֆյուչերսների գինն ավելացել է 0,69 դոլարով և կազմել 98,89 դոլար։

 

Միջազգային էներգետիկ գործակալության մարտին հրապարակված զեկույցը կանխատեսում է հումքի պահանջարկի հետագա աճ, որն էլ կնպաստի գների աճին։ ՄԷԳ-ի կանխատեսմամբ՝ 2014 թվականին նավթի միջազգային պահանջարկը կաճի օրական 100 հազար բարելով՝ հասնելով օրական 92,7 մլն բարելի, ինչը 1,4 մլն բարելով կգերազանցի 2013-ի ցուցանիշները։

 

Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն սկսում է նավթավերամշակման գործարանների տեխսպասարկումը, որը կարող է նպաստել երկրում նավթի պահանջարկի ավելացման։