WTI տեսակի նավթի գինն աճել է 5%-ով ՝ հասնելով մեկ բարելի դիմաց 39,05 դոլարի՝ գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ բարձրացել է նաև Brent տեսակի նավթի գինը 4,8% -ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 41,63 դոլարի:
Շուկայում տատանումները սկսվել են մարտի 6-ին, երբ ՕՊԵԿ + ժողովի մասնակիցները չկարողացան գալ ընդհանուր որոշման: Ռուսաստանը չաջակցեց 2020-ի երկրորդ եռամսյակում նավթի արդյունահանումը 1.5 միլիոն բ/ս-ով լրացուցիչ կրճատման առաջարկին: Գործարքի ձախողումից հետո նավթի գները նվազել են 30% -ով: