«Ստեղծված իրավիճակում Մոսկվայում անօթևան մնացած ՀՀ քաղաքացիներին մեր հայրենակիցների աջակցությամբ հնարավոր է եղել ապահովել ժամանակավոր կացարանով»,- այս մասին տեղեկացնում է Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը։
«Ժամանակավոր կացարանը գտնվում է Մոսկվայի մարզի Պոդոլսկ քաղաքում։
Նշյալ քաղաքում կամ մոտակա բնակավայրերում գտնվող ՀՀ քաղաքացիներն, ովքեր այս պահին ունեն կացության խնդիր, կարող են դիմել հետևյալ հեռախոսհամարով՝ +7 (495) 628 55 56, կամ [email protected] էլ․հասցեով:
Հիշեցնում ենք, որ հնարավորություն է ընձեռված նաև անօթևան մնացած քաղաքացիներին ժամանակավոր տեղավորել «Մոլոկովո», «Նոյ», «Պրինց պլազա» և «SK Royal» հյուրանոցներում», - նշում են դեսպանությունից: