Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը մեկ օրում ավելացել է 1459-ով՝ հասնելով 10 հազար 131-ի: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ վարակի դեպքեր գրանցվել են երկրի 81 տարածաշրջաններում:

Վերջին տվյալների համաձայն՝ առողջացել է 698 մարդ, մահացել է 76-ը:

Սպառողների իրավունքների նկատմամբ վերահսկողության և մարդկանց բարեկեցության ապահովման ՌԴ դաշնային ծառայությունը տեղեկացնում է, որ երկրում ավելի քանի 1 մլն կորոնավիրուսի թեստավորում է կատարվել: Կառույցը նշել է, որ 171 հազարից ավելի մարդ կորոնավիրուսի կասկածով գտնվում է բժիշկների հսկողության տակ: