Հինգշաբթի օրը ԱՄՆ Պաշտպանության նախարար Մարկ Էսպերն ասել է, որ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը ապակողմնորոշել և անկեղծ չի եղել նոր տեսակի կորոնավիրուսի բռնկման առնչությամբ:
«Նրանք մեզ մոլորեցրել են, նրանք թափանցիկ չեն եղել, եթե ուզում եք իմանալ, վիրուսի առաջին իսկ օրերից: Հետևաբար ես չեմ հավատում, որ նրանք ազնիվ են մեզ հետ նույնիսկ հիմա», – ասել է Էսպերը NBC News-ին տված հարցազրույցում:
Ըստ նրա՝ եթե Չինաստանի կառավարությունն ավելի վաղ անկեղծ լիներ, դա կօգներ «առաջ անցնել» վիրուսից, հասկանալ դրա կառուցվածքը և արագորեն մշակել բուժում և պատվաստանյութեր: