Վրաստանում ապրիլի 17-ից ժամանակավորապես կարգելվի մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, գրում է ՏԱՍՍ-ը՝ երկրի վարչապետի խորհրդական Իրակլի Չիկովանիին հղումով:
«Վաղը ժամը 12:00-ից, արտակարգ դրության պայմաններում, այսինքն՝ մինչև ապրիլի 21-ը ներառյալ, երկրում ամբողջությամբ արգելվում է թեթև մարդատար ավտոմեքենաների տեղաշարժը»,- ասել է Չիկովանին:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է 348 մարդ, մահացել է 3 մարդ: