Եթե դուք սոցիալական խնդիր չունեք, սակայն 11, 12, 16 ծրագրերով աջակացություն եք ստացել կումունալ ծախսերի համար, նույն չափով փոխանցում արեք կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետը նշեց, որ խնդրանք ունի՝ բոլոր նրանք, ովքեր կոմունալ վճարների համար տրվող գումարների կարիքը չունեն, թող իրենց հաշիվներին նստած գումարները փոխանցեն կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին: 

«Մի գաղտնիք եմ ուզում ասել, որը թող մեր մեջ մնա: Ես անուն ազգանուններով գիտեմ, այսօր կան մարդիկ, ովքեր խնդիր չունեն, սակայն պարտք ունեն հոսանքի կամ գազի դիմաց: Խնդրում եմ գնացեք ու վճարեք, քանի որ դուք, հնարավորություն ունենալով ու չվճարելով մեզ հետ խնդիրներ ստեղծեցիք նրանց համար, ովքեր չունեն հնարավորություն: Կոչ եմ անում րոպե առաջ վճարել կոմունալ վարձերը, ամոթ է: Խոսքը նրանց մասին է, ովքեր հնարավորություն ունեն»,-ասաց Փաշինյանը:

 
 
 
 
Վարչապետի խոսքով՝ մարդ կա, ով 300 հազար աջակցություն է ստացել, սակայն չի վճարում իր կոմունալը․ «Չի կարելի այսպես, մենք պետք է իրար օգնենք»: