Կորոնավիրուսային պանդեմիան վերջ տվեց Երկրորդ աշխարհամարտից հետո ԱՄՆ ղեկավարության կողմից միջազգային ասպարեզում հաստատված համաշխարհային կարգին: Այս կարծիքը հայտնել են լրագրողները Le Monde ֆրանսիական ամսագրի հոդվածներից մեկում: Չինաստանի վերելքը առանցքային դեր խաղաց նախապես գոյություն ունեցող համակարգի ապակայունացման գործում։ Այն տևողությունը, որի ընթացքում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել էր միջազգային հանրությանը համաճարակի վտանգների մասին, վկայում է նրա կախվածության մասին Պեկինից: Հոդվածի հեղինակները վստահ են, որ ԱՄՆ-ը ներկայումս այլևս չի խաղում աշխարհի առաջնորդի դերը, ինչպես 20-րդ դարում: Եթե վերջին տարիներին Վաշինգտոնը ավելի ու ավելի էր խուսափում այդ առաքելությունից, ներկայիս ճգնաժամը, որը թուլացրեց երկիրը, ստիպել է ամերիկացիներին վերջնականապես դուրս գալ դրանից, նշում է հրատարակությունը: Բացի այդ, ինչպես նշվում է հոդվածում, COVID-19-ը լուրջ հարված հասցրեց Եվրոպայի միասնությանը: Համաճարակի տարածվածության պատճառով, որը Եվրոպան չկարողացավ կանխատեսել, Եվրամիությունը չկարողացավ աջակցել համաճարակից առավել շատ տուժած երկրներին: Համաշխարհային նոր կարգի հաստատման վրա ազդելու համար ԵՄ-ն պետք է վերանայի իր սեփական գործիքակազմը, ամփոփում են Le Monde- ի լրագրողները: