ՏԿԵ նախարարության ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին՝ ժամը 23:00-ին, Իջևանի տարածաշրջանի հանրապետական նշանակության Հ-37 ( Մ4 — Այգեհովիտ —Վազաշեն — Պառավաքար — Այգեպար) ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը երկկողմանի փակ է։
«Լևոն-երկրորդ» ՍՊ ընկերության կողմից իրականացվում է քարաթափման մաքրման աշխատանքներ, և կարճ ժամանակահատվածում ճանապարհի երթևեկությունը կվերականգնվի։
Վարորդներին հորդորում են տվյալ հատվածում պահպանել զգոնություն և մաղթում անվտանգ երթևեկություն:
Աշխատանքների իրականացման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: