Քիչ առաջ Մայր աթոռ Սրբ Էջմիածնում սկսվել է Զատկի տոնին նվիրված պատարագը, որին ներկա է գտնվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Այնտեղ է գտնվում նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ինքն Էջմիածին է գնում աղոթքի համար, այլ ոչ թե քաղաքական նպատակներով: Վերջինս նաւև հայտարարել է, որ պատարագից հետո կդադարեցնի հացադուլը:
Նշենք, որ պատարագին մասնակցում են նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու այլ Այնտեղ են բարձրաստիճան պաշտոնյաներ: