Մարտի 30-ին÷ ժամը 21.55-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 35 ԼՏ 539 և «Ֆոլկսվագեն» մակնիշի 23 ԼՍ 657 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենան շրջվել է ձորը:

Հրշեջ - փրկարարները ճոպանների օգնությամբ ձորից դուրս են բերել տուժածներ' 1966 թ. ծնված Հ. Հարությունյանին և 1987 թ. ծնված Լ. Ավագյանին, ովքեր հոսպիտալացվել են Ալավերդի քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: