Հայաստանում մայիսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 372 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7774-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 98 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Մայիսի 27-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 44 է:
Մեկ օրում առողջացածների թիվը 35 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3255, փաստացի բուժվողներինը՝ 4377 (մեկ օրում ավելացել է 325-ով): Մեկ օրում թեստավորվել է 1124 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 53678 քաղաքացի: