Մահվանից մի քանի ամիս առաջ Բերեզովսկին իսկապես նամակ է գրել Պուտինին, սակայն Կրեմլը մտադիր չէ այն հրապարակել: Նամակի առկայությունը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը' միաժամանակ ավելացնելով, որ այն չի հրապարակվի: Նա ասել է, որ տեղյակ չէ,արդյոք նամակին որեւէ պատասխան հետեւել է, թե ոչ, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Պուտինին ուղղված նամակում Բերեզովսկին խոստովանել է իր սխալները եւ հայտնել Ռուսաստան վերադառնալու ցանկության մասին:

RT խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը նույնպես հայտնել էր, որ նամակը Ռուսաստան վերադառնալու աղերս էր:

«Ես բազմաթիվ սխալներ եմ գործել, հասկանում եմ' որքան դժվար է ինձ ներելը, սակայն ես խճճվել եմ եւ ներում եմ աղերսում», - նամակն այսպիսի խոսքեր է բովանդակել, որոնց մասին Սիմոնյանին հայտնել է Պուտինին մոտ կանգնած աղբյուրը: Ընդ որում, Սիմոնյանը նշել է, որ իր զրուցակիցը չգիտի' պատասխանել է արդյոք նախագահը Բերեզովսկուն: