Մոսկվայում երեքշաբթի չեղարկվում են ինքնամեկուսացումը, անցագրային ռեժիմը: Այս մասին Մոսկվայի հանրային պալատի նիստում հայտարարել է նախագահող Կոնստանտին Ռեմչուկովը:
«Արդեն վաղվանից՝ հունիսի 9-ից, չեղարկվում են ինքնամեկուսացումն ու անցագրային ռեժիմը, նաև զբոսանքների ժամանակացույցը»,- Ռեմչուկովի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Պալատի նախագահի խոսքերով՝ հունիսի 16-ից էլ սրճարանները կվերաբացվեն: