Մահճակալները դեռ հերիքում են, հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացիների թիվն ավելի տանելի է։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Ծայրահեղ ծանրների թիվը երեկվա դրությամբ 100-ին մոտ էր, ծանրների թիվը՝ 420-ին մոտ էր։ Այդ թիվը վերջին օրերին չի իջնում, տատանվում է 500-ի շրջանակում։ Մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածության առումով վերակենդանացման բաժանմունքներում էլ տեղ ունենք, սակայն տեղ ունենալն իրավիճակի դրական գնահատական չի կարող լինել։
Մենք ծայրահեղ ծանրների մոտ ունենք մոտ 70 տոկոս մահացություն, ծանրների մոտ՝ ավելի քիչ։ Թոքերի արհեստական օդափոխության սարքերի վրա գտնվողների մոտ 90 տոկոս մահացություն ունենք։ Երիտասարդների մահացության դեպքերը ուղեկցվող հիվանդությունների հետեւանք է եղել»,- հայտնեց նախարարը։