Նուբարաշեն-Մասիս տանող ավտոճանապարհի Մասիսի խճուղու 5 հասցեում գործող խոզաբուծարանը 2 տարուց ավելի է, «Վասանավի» ՍՊԸ-ի տնօրինությունը կապիտալ վերակառուցել ու ստեղծել է խոզաբուծական ֆաբրիկա, որտեղ գոմերի թիվը 10-ն է, որից 6-ը կապիտալ վերանորոգված են եվրոպական չափանիշներին համապատասխան ու անգամ ԱՊՀ-ում և եվրոպական շատ երկրներում նման խոզաբուծարան չկա, կարելի է համարել էլիտար խոզաբուծարան: Ամեն հարմարանք խոզաբուծական ֆաբրիկայի տնօրինությունը ստեղծել է, որպեսզի պահպանվեն հիգիենայի տարրական կանոնները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Այսօր՝ հունիսի 15-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, 4-5 րոպեանոց պտտահողմը իր սև գործն է արել: Նոր կապիտալ վերանորոգված մի քանի գոմերի տանիքները իր գերաններով պտտահողմը բարձրացրել է մինչև 50-70 մ օդ և շպրտել 300-600 մետր հեռավորության վրա:
Խոզաբուծարանի աշխատակիցները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին. «Միակ սփոփանքը այն է, որ մարդկային կորուստ չունենք: Բայց խոզաբուծարանը կրել է միլիոնների վնաս:
Հույս ունենք, որ կառավարությունը գոնե այս պարագայում օգնության ձեռք կմեկնի, ինչի շնորհիվ տանիքները մեր ուժերով նորից կվերանորոգենք և հետագայում աշխատատեղեր կավելացվեն: Էս ֆերմայում մեծ թվով քաղաքացիներ են աշխատում, ովքեր իրենց օրվա ապրուստի խնդիրներն ենն լուծում, բայց հիմա՝ չգիտենք»:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ պտտահողմը ոչ միայն տանիքներն է վնասել, այլև կոտրել էլկետրայսուներ, պոկել էլեկտրալարեր, անգամ փայտե գերանի հարվածի հետևանքով կոտրվել է բետոնե պաշտպանիչ պարիսպը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մի քանի րոպեանոց պտտահողմի հետևանքով խոզաբուծական ֆաբրիկան կրել է մոտ 80 մլն դրամի վնաս: