Հողերի էրոզիայի դեմ պայքարի, կանաչապատման և բնապահպանության խնդիրներով զբաղվող թուրքական «TEMA» հիմնադրամի նախագահ Դենիզ Աթաչը հայտարարել է, որ Թուրքիայի տարածքի 80%-ը անապատացման վտանգի տակ է։
Աթաչը նշել է, որ Թուրքիայի տարածքի 53%-ը գտնվում է անապատացման տեսանկյունից միջին ռիսկային գոտում, իսկ 26%-ը՝ բարձր ռիսկային գոտում։ Ըստ մասնագետի, երկրի արոտավայրերի, դաշտերի ու անտառների մեծ մասում էրոզիա է նկատվում և ոչ հեռու ապագայում միջին ռիսկայնության գոտում գտնվող հողատարածքներում ևս կարող է մեծանալ անապատացման վտանգը: