ԱՄՆ ռազմական գերատեսչության տվյալները հաստատում են ռուսական օդանավի կողմից Թուրքիայի օդային տարածքի խախտումը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:

 

«Մենք կարող ենք հաստատել, որ երեկ ևս մեկ ռուսական ռազմական ինքնաթիռ խախտել է Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի օդային տարածքը», - ասել է Պենտագոնի ներկայացուցիչ Մարք Ռայթը:

 

Նա ընդգծել է, որ Պենտագոնը կրկին կոչ է անում Ռուսաստանին հարգել Թուրքիայի օդային տարածքը և դադարեցնել գործողությունները, որոնք հանգեցնում են տարածաշրջանում աճող անկայունության ռիսկին:

 

Ռայթը հավելել է, որ այս իրավիճակում կարևոր է, որպեսզի Մոսկվան ու Անկարան երկխոսություն վարեն և էսկալացիայի կանխարգելման համար միջոցներ ձեռնարկեն:

 

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է պահանջում Վլադիմիր Պուտինի հետ՝ Սու-34-ի միջադեպի հետ կապված: